Քաշաթաղի ճանապարհը չէր փակվի, հարյուրավոր այլ պրոբլեմբեր չէին լինի, եթե ընտրողն ունենար պատասխանատվություն:
Գունավոր հեղափոխությունները հենց այնպես չեն լինում: Սերբական բուլդոզերների, վրացական վարդերի, ուկրաինական նարնջագույն, լիբանանյան կեդրերի, ղրղզական կակաչների կամ հայկական թավշյա գունավոր հեղափոխությունյունները չեն կազմակերպվել նրա համար, որ այդ երկրների ժողովուրդները լավ ապրեն: Գերտերությունները միլիարդավոր դոլարները գունավոր հեղափոխությունների վրա ծախսվում են բացառապես այլ նպատակների համար:
2020թ. սեպտեմբերի 26-ից առ այսօր, մենք «ճաշակում» ենք «թավշյա հեղափոխության» նպատակի դառը, արյունոտ ու աղետալի պտուղները:
Գալու է մի ժամանակ, երբ ժողովրդավարական ընտրությունները պատասխանատու դարձնելու համար անհրաժեշտ է լինելու սահմանել բաց քվեարկություն (կասեք դա դեմ է սկզբունքին, այո ճիշտ եք, իսկ լա՞վ է այսպես):
Հետընտրական ցուցակները պետք է հրապարակվեն, որտեղ նշված լինի յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունը: Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ ինքը պատասխանատվություն ունի իր կատարած ընտրության համար: Իսկ յուրաքանչյուր ընտրված ուժ` անուն ազգանունով պետք է իմանա, թե ու՞մ քվեներն են իր ստանձնած պատասխանատվության հիմքն ու ակնկալիքը և ու՞մ առջև է նա կրում քաղաքական պատասխանատվություն:
Ընտրություն կատարելը յուրաքանչյուր մարդու քաղաքական որոշումն է: Հիմա ընտրողների մեծ մասն ասելու են, որ իրենք Նիկոլին չեն ընտրել: Այդ դեպքում ինչու՞ է կործանվում մեր բոլորի արյուն-քրտինքով ու համազգային ջանքերով կայացրած պետությունը: Ինչու՞ չի բացվում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել