Կառավարական առանձնատան պահանույշը ֆուտբոլ դիտելու իր տեսանյութը հրապարակում է այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքը փակած թշնամու «բնապահպանները» մեծ էկրան են տեղադրում և ֆուտբոլ դիտում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու զավթված հատվածում:
Սատկած խաղաղության սատկած աղավնին ու Օսկարն իհարկե խանգարում են համոզիչ պատկեր ստանալուն, բայց զոհվածի ընտանիքի նորածիններով PR-վելն ու Արցախում առանց սննդի մնացած մանուկների վրա թքած ունենալու այս ժեստը ամեն ինչ ասում է դժբախտ խմբագրից պալատական կուրտիզանուհի դարձած սրա արժեքների մասին(եթե իհարկե այդպիսիք սա առհասարակ ունի):
Հիշեցնեմ՝ Արցախը 48 ժամից ավել է շրջափակված է, ու ակնհայտորեն այդ շրջափակումը ձգվելու է դեպի Սյունիք, իսկ կառավարական առանձնատներում բույն դրածները էժանագին մերսման սրահ հիշեցնող մոմաշատ միջավայրում ֆուտբոլ են երկրպագում:
Հ.Գ. Ու թերևս ամենանողկալին այն է, որ մոմերն ըստ ամենայնի պատասխանն են զոհերի հիշատակը հավերժացնող երեկվա մոմավառությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/pfbid0222oZV3TogojU4EXYMa2ikuzRe8eEqbR7FkhZEGQf1GXNYaZGncKq55Pwt3Xro1oAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել