Tert.am-ը գրում է.

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռուսական համակարգերն ահազանգել են Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

Այդ մասին արդեն զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդլայնել ներկայությունը Միջերկրական ծովում, քանի որ տարածաշրջանում բավական թվով նավեր կան՝ տեղի ունեցողի մասին լիակատար տեղեկատվություն ստանալու համար։ Այս մասին հաղորդել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը։

«Որևէ հրաման, որ այնտեղ պետք է ընդլայնենք ինչ-որ բան, չի եղել։ Այն ուժերն ու միջոցները, որ կան այսօր Միջերկրական ծովում, բավական են»,-ասել է աղբյուրը։

Ենթադրաբար, հարձակման թիրախը Դամասկոսն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել