Ոչ մի կասկած չունեմ, որ Սամվել Ալեքսանյանը առանց վերևի դաբրոյի նման բան չէր անի Փակ շուկայի հետ: Շատ երկար ժամանակ շինարարություն է ընթացել, ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ շինարարության ողջ ընթացքում գլխավոր ճարտարապետը, քաղաքապետը, մշակույթի նախարարը, գուցեև ավելի բարձր չինովնիկներ բանից տեղյակ չեն եղել:
Հավանաբար Սամվել Ալեքսանյանին ասել են՝ դու սարքի, փաստի առաջ կանգնեցրու, մի երկու օր կբողոքեն, կանցնի, կգնա: Մենք էլ բան չենք անի:
Մտքներում էլ ասել են` եթե շատ բողոքեն, քեզ դեմ կտանք` որպես փիս օլիգարխ, որի դեմ մենք անզոր ենք: Ու հիմա այդպես էլ անում են:
Քաղաքապետը ծպտուն չի հանում, կարծես իրեն դեռ չեն ասել, որ Փակ շուկան Երևանում է: Իրեն Գաուդիի տեղը դրած Նարեկ Սարգսյանը ասաց` լավ չի, և համարեց հարցը փակված: Հասմիկ Պողոսյանն էլ մեր մշակույթի նման քար է կտրել:
Սամվել Ալեքսանյանը մեղավոր է, բայց այս կանոնները ստեղծողները պատասխանատու են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/529586740444899?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել