Operativ.am-ը գրում է.

Արքայադուստր Մադլենը և տնտեսագետ Քրիսթոֆեր ՕՆիլը, ովքեր ամուսնացել էին այս ամռանը, սպասում են իրենց առաջնեկին: Շվեդական թագավորական ընտանիքի ներկայացուցիչն այսօր առավոտյան հաստատել է այդ ուրախ լուրը: Թագավոր Գուստավի և թագուհի Սիլվիի թոռնիկը կծնվի մարտ ամսին: Ինչպես հայտնում է թագավորական պալատի մամուլի քարտուղարը` արքայադստեր հղիությունը չի փոխի ամուսինների ծրագրերը: Նրանք կշարունակեն աշխատել, ինչպես նաև` մասնակցել բարեգործական միջոցառումներին:

Հիշեցնենք, որ հենց բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ է զույգը ծանոթացել: Նրանց հարսանիքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 8-ին, Ստոկհոլմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել