Արդեն շուրջ 24 ժամ փակվցած Լաչինի միջանցքի ֆոնին մի բան եմ ցանկանում հիշեցնել։ Կհիշեք երևի, որ սրանից ամիսներ առաջա խորհրդարական ընդդիմությունը, կամ էլ առնվազն դրա Հայաստան դաշինք մասը դեմարշով դուրս եկավ ԱԺ-ից ու հայտարարեց, որ գնում են Արցախ։ Լրիվ էն երգի բառերի պես՝ սարերից իջավ, մի խումբ պատգամավոր, նրանց մեջ էլ կար, #իշխս զորավոր...
Կհիշեք նաև, որ սրանք հասան խաղաղապահների բլոկպոստ, իսկ ամենառազմավարական ամենադաշնակիցները չթողեցին, որ մուտք գործեն Արցախի հանրապետություն։ Տուպը չթողեցին, որ անցնեն միջանցքով։ Հասկանո՞ւմ եք, մի ամբողջ Հայաստան Դաշինք ու ինքն էլ՝ #իշխի հետ կարում են չթողնել անցնել միջանցքով, իսկ մի խումբ ադրբեջանցի «բնապահպանների» ոչ միայն չեն կարողանում չթողնել, այլ սկի չեն կարողանում նենց անել, որ ճամփեն բացեն։
Ասածս ի՞նչ ա։ Բանը... քոչենք ու գուբերնիստական երկնակամարի այլ ծագող ու մարած աստղերը հեչ ասելու բան չունե՞ն։ Առաջ գոնե ասում էին Նիկոլ-դավաճան, հիմա էդ էլ չեն ասում, ասում են պետք ա դատախազությունը պարզի։
Հ.Գ. Ու գիտե՞ք, թե երբ անցանք այն անդառնալիության կետը, երբ ռուս խաղաղապահները մի կողմից, վայ-ընդդիմությունը մյուս կողմից սենց պահերին մրցում են, թե ով իրեն ավելի արժանահավատ շլանգի տեղ կդնի։ Ասեմ. երբ հանձնվում էին Փառուխն ու Քարագլուխը և դրան հաջորդած օրերին, երբ ինչ էշություն ասես քննարկվում և հարցվում էր, բացի նրանից, թե ով և ինչպես կազմակերպեց և իրագործեց այդ դավադրությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0r31HsNf1TRotX9v9studvxDay8pqnS1txB6QZotwjbDCt5NREgm3Ekfevnn8YyVnl&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել