Գովերգելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը ու թվարկելով դրանից ակնկալվող սպասելիքները՝ Խաչատրյան Վիգենը, ապացուցելու համար, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու Նիկոլի մտայնությունը հեղափոխական նոու-հաու է՝ Հայաստանի բոլոր խնդիրներին լուծում տվող, բերել է Գերմանիայի օրինակը՝ մատնացույց անելով այդ երկրի սպորտային ձեռքբերումները, սպորտի ոլորտում արձանագրած հաջողությունները: Ըստ Վիգենի՝ այդ հաջողություններն այդքան շշմեցնող չէին լինի, եթե սպորտի ոլորտը նույնպես չհամակարգվեր Գերմանիայի ՆԳՆ կողմից:

Խաչատրյան Վիգենն ակնհայտորեն ոգևորված է, ավելին՝ նա երջանիկ է: Ինչո՞ւ, շատ տրիվիալ պատճառով. համոզված է, որ Հայաստանում սուպերնախարարության ստեղծումը միանշանակորեն ամրապնդելու է Նիկոլի իշխանությունը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ Վիգենի համար էականը ոչ թե համապատասխան ոլոտների աշխատանքի արդյունավետութան բարձրացման հարցն է, այլ՝ կոնկրետ Նիկոլի աթոռի ամրապնդման, որի վերջնարդյունքը, իհարկե, լինելու է պետական համակարգի լիարժեք ու անբեկանելի կազմաքանդումը, ինչպես նաև Վիգենի բարեկեցիկ կյանքի անընդհատությունը:

Վիգենի «գերմանական» տրամաբանությունը հուշում է, որ նա բնավ դեմ չի լինի ոչ միայն սպորտի ոլորտի՝ ստեղծվելիք սուպերնախարարության տակ անցնելուն, այլև՝ մնացյալ բոլոր ոլորտների, եթե, իհարիկե, այդ գաղափարին հավանություն տա Նիկոլը՝ անթրաշ մի «հայորդի», որ դարձել է նոր Հայաստանի իշխանական թափթփուկների միակ չափորոշիչը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել