«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով նոր նիստ է նախապատրաստվում:
«Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը տեղի ունեցավ: Իսկ հիմա մենք նախապատրաստում ենք այդպիսի հերթական միջոցառումը և համաձայնեցնում ենք հստակ ժամկետներն ու օրակարգը»,- ասել էր Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



