1in.am-ը գրում է.
Կանացի կրծքի և ամեն հարմար առիթով դրանց կողմը «ծիկրակող» տղամարդկանց մասին կատակները կատակերգությունների գլխավոր թեման են: Քանի՞ անգամ ենք տեսել հմայիչ կնոջ հետ խոսող տղամարդու, ում նույն այդ կինը բազմանշանակ հայացքով կարծես ասելիս լինի. «Հեյ, երիտասարդ, աչքերիս նայիր», գրում է Huffington Post-ը:
Իսկապես, կնոջ հետ խոսելիս տղամարդու հայացքը միշտ ներքև՝ հարավ է սահում: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ է հետերոսեքսուալ տղամարդկանց այդքան հուզում կանացի կուրծքը, կարծես այնտեղ է բնակվում նրա հոգին:
Անհասկանալի և խորհրդավոր երևույթ է այն, թե ինչու արական սեռի ներկայացուցիչներն այդպես տարված են կանացի կրծքի տեսքով: Տղամարդիկ կաթնասունների մեջ միակ արուներն են, որոնց կուրծքը գրավում է սեռական տեսանկյունից: Իսկ կանայք միակն են կաթնասուն էգերից, որոնց կուրծքը մեծանում է ոչ միայն հղիության ընթացքում, այլև սեռական հասունացման շրջանում: Մարդիկ միակ կենդանիներն են, որոնց արուները սեռական ակտից առաջ կամ դրա ընթացքում գուրգուրում, շոյում են կուրծքը:
Ամենայն հավանականությամբ, կանանց դա դուր է գալիս: Երբ Տեխասի համալսարանից Սինդի Մեսթոնը և Շեֆիլդի համալսարանից Ռոյ Լևինը 158 տղամարդկանց և 153 կանանց շրջանում հարցում անցկացրեցին, պարզվեց, որ մոտ 82 տոկոս կանանց մոտ կրծքի շոյանքները բարձրացնում են սեքսուալ գրգռվածությունը: Իսկ շուրջ 60 տոկոս կանայք իրենք են խնդրում, որ զուգընկերը դիպչի իրենց կրծքերին: Որպես կանոն, տղամարդիկ հաճույքով կատարում են կանանց այս խնդրանքը: Բացի այդ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, երբ տղամարդիկ կուրծք կամ դրա հետ կապված որևէ բան, ասենք՝ կրծկալ են տեսնում, սկսում են սխալ որոշումներ կայացնել:
Որոշ կենսաբաններ ենթադրում են, որ մեծ կրծքի մեջ ճարպի անհրաժեշտ քանակ կա, որն իր հերթին ցույց է տալիս, որ կինն առողջ է, կարող է երեխաներ ունենալ ու կերակրել նրանց: Երբ զուգընկերը դիպչում է կնոջ կրծքին, շոյում այն, կնոջ ուղեղում տեղի են ունենում նույն այն ռեակցիաները, ինչ որ երեխային հոգ տանելու և կերակրելու ժամանակ: