Ադրբեջանցին բացահայտել է Նիկոլի վերջնանպատակը

Մինչ Ադրբեջանի Միլլի Մեջլիսիում պատգամավոր Ագիլ Աբասը Մինսկի խմբի համանախագահ եկրներին մեղադրել է ահաբեկչության հովանավորման համար, Իրանին վախկոտ, ռուս խաղաղապահներին էլ անվանել անգործունյա, այդ երկրի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը բացահայտել է խաղաղության վերաբերյալ կամ դրա հետ կապված ադրբեջանական պլանները՝ ասելով.«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»:

Առաջինի դեպքում ակնհայտ է, թե ինչով է պայմանավորված բարձրացված հիստերիան. միջազգային հանրությունը փորձում է ճնշել ադրբեջանցիների ծավալապաշտական նկրտումները, ինչի պատճառով էլ արժանանում է նման գնահատականների: Առավել ուշագրավ է, սակայն, երկրորդի արտահայտած միտքը, որը ի ցույց է դնում Նիկոլի քարոզած խաղաղության դարաշրջանի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան Հայաստանում ամենաշատը քարոզված իշխանական թեզը խաղաղությունն է.դրա մասին ամենից հաճախ սիրում են կրկնել թուրքական ազդեցության հայաստանյան գործակալները՝ ասենք Աժ-ում ծվարած: Պատերազմը, իհարկե, աղետ է, բայց ահա ադբեջանցի պաշտոնյան բացահայտում է, որ ոչ պակաս աղետ կարող է լինել նաև խաղաղությունը, որը, փաստորեն, ազերիները ծառայեցնելու են իրենց դավադիր նպատակներին, ինչին, իհարկե, կարող է մեծապես նպաստել Նիկոլը՝ սպիտակ դրոշը ձեռքին:

Հայաստանի խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների շարունակական պաշտոնավարման դեպքում կործանարար է լինելու թե՛ խաղաղությունը, թե՛, բնականբար, պատերազմը. խաղաղության դեպքում ազերիները լցվելու են Հայաստան՝ իրենցով անելով գյուղերն ու քաղաքները, և դրան ոչինչ չի հակադրելու խաղաղասեր Նիկոլը, պատերազմի դեպքում էլ, բնականաբար, հանձնելու է Հայաստանի հալալ կեսը՝ հերթական անգամ թշնամու հետ գնալով գաղտնի պայմանավորվածության:

Ժամ առաջ պետք է լուծել իշխանափոխության հարցը. նորմալ իշխանության դեպքում խաղաղությունը չի դառնա կորստաբեր, պատերազմն էլ՝ համազգային աղետ:

Ինչպե՞ս՝ ահա հարցերի հարցը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել