Լուլուի փորձերը՝ Արսենյան Գուգոյին պարզաբանելու թանկարժեք կտավների գնային նյուանսները, ավարտվել է նրա հասցեին Ռուբինյան Ռուբոյի հնչեցրած ծաղրական ռեպլիկով. «Տիկի՛ն Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսել եք, որ քննարկում եք»:

Ռուբոյի նկատառումը, պետք է խոստովանել, բավական դիպուկ է ստացվել. Լուլուն մի բանից կամ բաներից բացի իր կյանքում թերևս ոչինչ չի տեսել: Բայց ցավն այն է, որ միայն նա չէ այդպիսին. Դավոյան Արփոն, Կարապետյան Մարիշը կամ ասենք ալխաս-մալխասներն ու լենա-մենաներն էլ բարձր արվեստից առանձնապես գլուխ չեն հանի՝ տեղն ընկած տեղը այդպես էլ ի վիճակի չլինելով տարբերակել օրիգինալը կեղծիքից կամ ասենք Սարյանը՝ Մինասից:

Ընդհանրապես, հայ ժողովրդի գլխավոր ողբեգությունն այսօր այն է, որ ինքն իր գլկին նշանակել է այնպիսի վերակացուներ, որոնք ոչ միայն արվեստից, այլև կոնկրետ իրենց աշխատանքային ոլորտին առնչվող հարցերից գլուխ չեն հանում. մատների վրա կարելի է հաշվել այն ՔՊ-ականներին, որոնք իրենց առնչվող հարցերում պրոֆի են կամ գոնե համապատասխան դիպլոմ ունեն:

Բոլոր ՔՊ-ականներն միավորում է երկու հիմնական հատկանիշ՝ ոչ կոմպետենտությունն ու թրքասիրությունը՝ սկսած հենց Նիկոլից: Ա՛յ հենց հատկապես վերջին հատկանիշն է, որ առավելագույնս գնահատվում է վերադասի կողմից՝ դառնալով հիմնական չափորոշիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել