Կառավարության նիստում Նիկոլը կրկին պատահաբար ի ցույց է դրել պետության հանդեպ իր ունեցած անտարբերությունը՝ շփոթելով, թե կոնկրետ որքան պետական պարտք ունի Հայաստանը: «Հիմա շատ շահարկում են, ասում են՝ վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ: 7 միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել»,-Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի օգնությամբ է փորձել լրացնել սեփական գիտելիքների պակասը ու տեղեկանալով պետական պարտքի իրական չափի մասին՝ 10 մլրդ-ից ավելի՝ ասել, որ թիվն էական չէ, այլ էականն այն է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում: «Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի»,-ինքն իրեն հուսադրել է պարտքով երկիր պահող Նիկոլը՝ մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»:

Մի կողմ թողնենք փաստը, որ Նիկոլի տնտեսագիտական հաշվարկներն ու չափանիշներն ընդհանրապես Հայաստանի հագով չեն՝ նկատի ունենալով նույն պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության իրական վիճակը: Բա վարչապետը, երկրի տնտեսության համար պատասխանատու մարդը սեփական երկրի պետական պարտքի իրական ծավալի մասին տեղյակ չլինի՞, այդքան խորը թքած ունենա՞…

Նիկոլը պետք է ոչ թե ապշեցներ իր չիմացությամբ, այլ հենց նույն նիստում պետք է բանաձև ներկայացներ, ծրագիր, թե ինչպես պետք է անել, որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը չհատի վտանգավոր շեմը, որին շատ մոտ է հիմա:

Բայց ումից ինչ ենք ահանջում. միայն գյուռ-գյուռ մսխել գիտեն պարտքով վերցրած փողերը այս մակաբույծները, իսկ ա՛յ հետևանքների մասին ոչ ոք չի ուզում մտածել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել