Ինչպես հայտնել է Երևանում ՀԱՊԿ նիստի բացումն արած Նիկոլը, 2023 թվականի սկզբից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալ Թասմագամբետովը. Ստանիսլավ Զասն ավարտում է իր գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Կա կարծիք, որ կոնկրետ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա Զասը այնքան էլ դրական ազդեցություն չի թողել՝ տակից առաջ տանելով Բաքվի շահերը: Որպես այդ տեսակետի հիմնավորում բերվում է Բաքվի հետ Զասի սերտ առնչությունների վերաբերյալ փաստը, ինչպես նաև մատնանշվում Ալիևի հետ նրա ընկերությունը: Ընդ որում՝ Զաս-Բաքու բարեկամական կապերի գոյությունը քարոզչական մակարդակում շատ լավ մանիպուլացվում է՝ այն ներկայացնելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ևս մեկ պատճառ:

Զասին այլևս քիչ ժամանակ է մնացել, և կարճ ժամանակ անց նրան փոխարինելու է գալու թյուրքական Ղազախստանի ներկայացուցիչը, որը, դատելով նրա կեսնագրությունից ու աշխատանքային գործունեությունից, բավական սերտորեն կապված է Մոսկվայի հետ. Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպանն է եղել, ներկայումս ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Այն մասին, թե կոնկրետ ինչ առնչություներ է ունեցել Բաքվի հետ, կամ ինչ կապեր ունի նա հիմա Ալիևների կամ նրանց մերձավորների հետ, կարծես դեռևս ոչինչ հայտնի չէ:

Արդյոք արժե՞ հույսեր կապել նոր քարտուղարի կառավաման հետ, թե՞ քարտուղարի անձը տվյալ պարագայում բնավ որոշիչ չի կարող նկատվել: Անկախ ամեն ինչից, իհակե, կա երկու հիմնական խնդիր՝ շահերի ընդհանրության ու ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արդյունավետության հարցերը. երկու դեպքում էլ, ցավոք, Հայաստանի համար միջավայրը բարենպաստ չէ, իսկ երբ օբյեկտիվ գործոններին գումարվում են սուբյեկտիվները՝ պայմանավորված նիկոլական իշխանության բնույթով ու լատենտ նպատակներով, պատկերն առավել ամբողջական է դառնում՝ լավատեսության տեղ չթողնելով:

Ամեն դեպքում պաշտոնական Երևանը պետք է կարողանա գտնել նոր հնարավորություններ՝ «սայլը տեղից շարժելու», իսկ դրա անհնարինության դեպքում՝ ավելորդ թշնամիներ չբուծելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել