Երևանում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին ընդառաջ՝ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ապա՝ վարչապետների միջև։
Օրեր առաջ էլ նախ Ադրբեջան էր այցելել Ռուսաստանի վարչապետը, ապա դարձյալ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Պուտինի և Ալիևի միջև։
Մոսկվա-Բաքու հարաբերություններում նման իրավիճակային ակտիվությունը, վստահաբար, պայմանավորված է ՀԱՊԿ երևանյան հանդիպումների և նրանց շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերի բովանդակության համահարթեցման հետ։
Ռուսաստանի համար օրակարգային գերխնդիր է մի կողմից որևէ կերպ թույլ չտալ ՀԱՊԿ-ի պառակտում/տրոհում, մյուս կողմից՝ հնարավորինս բացառել Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական լոգիստիկ ծրագրերի խափանումը, որոնք այսօր այնքան կարևոր են Մոսկվայի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09f6LG1rBq1E59CViHRc2pyxgYm4WyWPjZsCHHqKs3sgrd6PxyE8FtQEZJf7zPuSVl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել