Օրերս Ստեփանակերտում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի և Սյամոյի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած դեբոշի վերաբերյալ Սյամոյի կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կատարվածի վերաբերյալ սեփական վարկածն առաջ քաշելով ու պահանջելով Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի վարքը: Միաժամանակ իրավապահ մարմիններին են կոչ հղել՝ իրականացնելու քրեական հետապնդում:

Մամուլում տեղ են գտել որոշ մանրամասներ այն մասին, թե իրականում ինչպես ու ինչից է միջադեպ տեղի ունեցել: Կողմերը բռնվել են զրույցի, ընթացքում խոսք է գնացել ներդրումային հիմնադրամի գործունեությունը քննող ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, Բաբայանի կուսակիցները, կորցնելով ինքնատիրապետումը (Սյամոն դեմ է հանդես գալիս այդ գաղափարին), սկսել են էպիտետավորել Վիտալի Բալասանյանին։ Գալստյանն էլ հակադարձել է՝ հիշեցնելով Բաբայանի անվան շուրջ պտտվող լուրերը՝ վարկային միջոցների հետ կապված, ինչից հետո երկու եղբայրները հարձակվել են Դավիթ Գալստյանի վրա:

Փաստորեն՝ կարելի է ասել՝ Սյամոյի պատճառով է ծեծկռտուք տեղի ունեցել. չլինեին Սյամոյի ագահությունն ու որոշ հիմնադրամների հետ ունեցած նրա հատուկ հարաբերությունները, նման բան տեղի չէր ունենա: Արցախում բոլորն էլ գիտեն, թե կոնկրետ ինչպես է Սյամոն բիզնես ծաղկեցրել՝ ցայսօր էլ շարունակելով խոչընդոտել փողերի հնարավոր փոշիացումը քննել ցանկացողներին:

Սյամոյին ընդհանուր առմամբ բնորոշ է սկանդալն ու ծեծուջարդը, և այս առումով, փաստորեն, նրա համակիրներն ու կուսակցիները բացառություն չեն կազմել՝ «պատվով» շարունակելով շեֆի գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել