Armeniasputnik.am-ը գրում է․
ՀԱՊԿ гլխավոր քարտուղարը Երևանում հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանին փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում։
Հայաստանին աջակցելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությությունը պահպանվում է։ Այն տեղեկատվույունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ–ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգքային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասաց Զասը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20221123/hajastanin-ajakcelu-hapk-nakhagitsy-hamadzajnecvats-e-zas-51670711.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել