Emedia.am-ը գրում է.
Այդ մասին, սեպտեմբերի 2–ին ֆուտբոլի ակադեմիայում հավաքականի բաց մարզմանը հաջորդած ասուլիսի ընթացքում հայտարարեց հավաքականի հարձակվող յուրա Մովսիսյանը։
Պատասխանելով հարցին, թե կարող է ակումբային մակարդակով անհաջողություններն ազդել հավաքականի խաղի վրա, Յուրան պատասխանեց. «Միանշանակ, ոչ»։
«Ես ունեմ շատ ընկերներ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում, սակայն նրանք նույն տրամադրվածությամբ չեն գործում ազգային ընտրանիներում։ Կարող եմ հաստատ ասել, որ մեր հավաքականում տրամադրվածությունն այլ է, մենք փորձում ենք լավագույնը ցույց տալ ամեն խաղում» – ասել է նա։
Խոսելով Եվրոպայի լիգայում անհաջողության մասին, Յուրան վստահեցրեց, որ մամուլում գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հրաժարականի մասին հանդիպող հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, ու, չնայած ներակումբային լուրջ քննարկումներին, որևէ մեկի հրաժարականը չի քննարկվել։ «Ոչ ոքս չէր սպասում, որ կպարտվենք Սեն–Գալենին», – եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Չեխիայի ընտրանու հետ առաջին հանդիպումն ավարտվել էր 0-3 հաժվով՝ հօգուտ չեխերի։