Ադրբեջանցի հայտնի գործարար Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում։

Ինչպես հաղորդում է Media.az-ը, մի քանի օր առաջ խուզարկություններ են իրականացվել Բաքվում, Գեյչայի եւ Իսմայիլլիի շրջաններում գտնվող գործարարի օբյեկտներում:

Նշվում է, որ Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Նա ցուցմունք է տվել։ Միլիարդատերից գրավոր պարտավորություն է ստացվել Ադրբեջանը չլքելու մասին։

Ներկայումս նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Ահմեդովը բնական մրգահյութեր արտադրող AzNar ընկերության ղեկավարն է։ Գործարարը Forbes-ի վարկածով 2022 թվականին ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը  1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Ահմեդովը նաեւ 2022 թվականի ապրիլին Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել