Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել, առնվազն 300-ը վիրավորվել են, հայտնում է AFP-ն Twitter-ում՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս պահին միայն այս հիվանդանոցում մահացել է մոտ 20 մարդ, առնվազն 300 հոգի հոսպիտալացվել է»,- լրագրողներին հայտնել են իշխանությունները։
Ավելի ուշ AFP-ն պարզաբանել է, որ զոհվել է առնվազն 44 մարդ։
Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ճավա նահանգում, որի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, հայտնում է Reuters-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



