1in.am-ը գրում է.
Փոփ երգչուհի Լեդի Գագան դեր կստանա «Մեղքերի քաղաք 2» (Sin City: A Dame To Kill For) ֆիլմում: Այս մասին հայտարարել է դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, որը նաև մասնակցում է ֆիլմի նկարահանումներին:
Նա նշել է, որ չէր սպասում նկարահանման հրապարակում տեսնել երգչուհուն: Ավելի շատ նրան զարմացրել էին Լեդի Գագայի դերասանական ունակությունները:
Հարկ է նշել, որ ոչ վաղ անցյալում Լեդի Գագան մասնակցել է Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմի նկարահանմանը, որտեղ խաղացել է չարագործ La Chameleón-ի դերը:
«Մեղքերի քաղաք 2»-ը Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպի էկրանավորումն է: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի օգոստոսի 22-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_211155.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել