Ամենադժվար, օրհասական պահին, երբ վտանգված է երկրի ու ժողովրդի ճակատագիրը, ամենամեծ ակտիվությունն ու եռանդը, ինչքան տարօրինակ էլ չթվա առաջին հայացքից, ցուցաբերում են իսկական հայրենասերներն ու ծայրահեղ ոչ հայրենասերները։ Ընդ որում, այս երկու կատեգորիաներն էլ լիովին անկեղծ են իրենց ձգտումներում ։ Առաջիններն ուզում են ամեն ինչ անել ժողովրդն ու երկիրը փրկելու համար։ Իսկ երկրորդները մեծ հնարավորություն են տեսնում մզելու, իրենց կարծիքով, դատապարտված երկրի վերջին հյութերը՝ լավ տաքացնելով ձեռքերը և իմանալով, որ ոչինչ և ոչ ոք չկա, իրենց հաշիվ ներկայացնելու համար։
Միաժամանակ երկու կատեգորիաներն էլ պատրաստ են անձնազոհության։ Հայրենասերները պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալ դրա համար, ոչ հայրենասերները՝ գնալ վարկանիշի ինքնաոչնչացման, հանուն նյութական շահի զոհաբերել իրենց հոգին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.babayan.5011/posts/pfbid0qggLk9ohupuETT6w3F2Qtx8PoS17B79zj2bC7d3CFYSWYQvkAzkuJtKewzHnq559l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել