1. Բելգիայում գործում է մի օրենք, համաձայն որի` եթե տղամարդը պատահաբար կանգնում է կնոջ ոտքի վրա, ապա նա պարտավոր է համբուրել այդ կնոջ այտը:
2. Եթովպիայում օրենքով թույլատրված է կտրել ցանկացած մարդու ականջը, ով գաղտնագողի ականջ է դրել ձեր խոսակցությանը:
3. Չինական դպրոցներում աշակերտներն օրենսդրորեն իրավունք ունեն սնվել հենց դասի ժամանակ:
4. Հնդկաստանում օրենքով արգելված է մահանալ անձրևոտ եղանակին:
5. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ուսանողներին արգելված է ներկայանալ քննության մաքուր գլխով:
6. Չեխիայում ծխող աղջիկներին օրական մեկ անվճար պիցցա է հասնում:
7. Հոլանդացի ոստիկաններն իրավունք ունեն ծխել մարիխուանա, եթե բերման ենթարկվածի մոտ հայտնաբերված չափաբաժինը բավարար է և՛ ոստիկանի, և՛ բերման ենթարկվածի համար:
8. Իռլանդիայում մարդուն արգելված է նայել հայելու մեջ, եթե նա նման է որմզդեղի:
9. Կանադայում 16-ը չբոլորած անձնանց արգելված է գրանցվել սոցիալական ցանցերում:
10. Հունաստանում տղամարդիկ իրավունք չունեն նայելու զոքանչի աչքերի մեջ:
11. Իռլանդիայում տղամարդը պարտավոր է տաքսի կանչել, եթե տեսնում է ծանր կապոցները ձեռքին կին:
12. Հորվաթիայում դուք իրավունք ունեք ծեծել մարդու, եթե նա չափից շատ է նման ձեր սիրած մուլտֆիլմի բացասական հերոսին:
13. Բելգիայում աղջիկներին ծաղիկ կարելի է նվիրել միայն կեսգիշերից հետո:
14. Հոլանդիայում մարդն իրավունք ունի համբուրելու անծանոթ մարդկանց իր ծննդյան օրը:
15. Եթովպիայում իրավունք ունեք կտրելու մարդու ձեռքերը, եթե այդ մարդը լողալ չգիտի:
16. Սերբիայում դասից չուշացած ուսանողներն իրավունք ունեն լսարանից դուրս գալու դասն ավարտվելուց 10 րոպե առաջ:
17. Ավստրալիայում մարդիկ իրավունք ունեն կսմթելու հերթը դանդաղեցնող ցանկացած մարդու հետույքը:
18. Կանադայում սափրված տղամարդկանց արգելվում է մեքենա վարել:
19. Նորվեգիայում դուք իրավունք ունեք չվճարելու ճաշի համար, եթե այն ձեզ համեղ չի թվացել:
20. Մեքսիկայում տղամարդկանց օրենսդրորեն արգելված է իրենց զոքանչներին երկաթգծերին կապելը:



