Lragir.am-ը գրում է.
Կարինե Աբազյանը 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում զբաղված էր ամանորյա տոների նախապատրաստման աշխատանքներով, երբ անսթափ վիճակում տուն է վերադարձել ամուսինը` Արմեն Դավթյանը: Նրանից կինը գումար է պահանջել` առևտուր կատարելու համար, սակայն Արմեն Դավթյանը սկսել է բղավել և անպատվել Կարինե Աբազյանին, հրաժարվել է գումար հատկացնել գնումներ կատարելու համար: Նրանց միջև խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Արմեն Դավթյանը հյուրասենյակում դրված աթոռով հարվածել է Կարինե Աբազյանի մեջքին, ինչի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո Արմեն Դավթյանը շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին: Կինը՝ չկարողանալով դիմադրել Արմեն Դավթյանին` վայր է ընկել և մի պահ ուշագնաց է եղել, այնուհետև ուշքի գալով անմիջապես վազել է դեպի խոհանոց, այնտեղից վերցնելով դանակը, հանկարծակի հարձակվել է Արմեն Դավթյանի վրա և սկզբում հարվածել նրա որովայնի ձախ հատվածին, այնուհետև նրա կրծքավանդակի հետին մակերեսին` պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս:
Դատական նիստի ընթացքում օգոստոսի 14-ին մեղադրող Ա.Չիչոյանը որոշում է կայացրել Կարինե Աբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելը, մեղադրանք առաջադչելու մասին: Մեղադրողը հիմնվել է դատաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա, ըստ որի Կարինե Աբազյանը իրավախախտումը կատարելու ժամանակ գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, ինչը սահմանափակել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ