Գիտեի՞ք արդյոք, որ «փողերը հոտ չունեն» հանրահայտ լատինական արտահայտությունը, որ ասվել էր հռոմեական կայսր Վեսպասիանոսի կողմից, ուղիղ կապ ունի հարկերի հետ: Իսկ ավելի ստույգ` հասարակական զուգարանների այցելության հարկեր, որպեսզի շուտափույթ լցնեն պետական բյուջեն քաղաքացիական պատերազմից հետո: Ներկայացնում ենք Ձեզ աշխարհի ամենանհեթեթ հարկերի ցուցակը հին ժամանակներից մինչև մեր օրերը:

Կյանքի հարկ- ուղղակի երազանք է բոլոր երկրների հարկային մարմինների համար, որը ի կատար է ածվել XIV դարում Անգլիայում: Պետական բյուջեն ավելացնելու համար յուրաքանչյուրը պետք է հարկ վճարեր միայն նրա համար, որ նա ողջ է: Բայց այդ հանճարեղ պլանը շատ շուտ տապալվեց աննախադեպ ապստամբություններից հետո:

2. 1689թ.-ին Պետրոս I-ը ներդրեց հարկեր մորուքների վրա: Բնակչության յուրաքանչյուր կատեգորիա ուներ հատուկ սահմանված հարկային չափ: Վճարելով «նորաձևությանը չհամապատասխանելու համար» կարելի էր թողնել թանկարժեք մորուքը: Իսկ նրանք, ովքեր չունեին գումար տուգանքը վճարելու համար, ուղարկվում էին ծանր աշխատանքների, որպեսզի կարողանան վաստակել իրենց վրա դրված տուգանքը:

3. Ականջների վրա հարկը Տիբեթում ներդրվել էր 1920-ական թվականներին զինվորական պահանջմունքները բավարարելու համար: Չինական հետազոտողների պնդումների համաձայն` գյուղատնտեսությունները վճարում էին մեկական կտոր արծաթ մարդու կամ կենդանու յուրաքանչյուր ականջի համար: Արևմտյան գիտնականները հայտնել են, որ նրանք, ովքեր չէին ուզում մուծել հարկը, պատժվում էին` նրանց ականջները կտրում էին, և այդ դեպքում հարկ չէր գանձվում:

4. 20-րդ դարի սկզբներում Ալթայում հարկ էր գանձվում սառույցի մեջ բացված անցքում հագուստները լվանալու համար: Գանձվում էր 20 կոպեկ ամբողջ ձմռան համար:

5. Պատուհանների հարկը գանձվում էր 17-18-րդ դարերի ընթացքում Անգլիայում և Շոտլանդիայում: Դա ևս մի միջոց էր բյուջեն լցնելու համար, ինչը բերում էր նրան, որ աղքատները լիովին հրաժարվում էին պատուհաններ կառուցելուց իրենց տներում կամ փակում էին դրանք աղյուսներով: Իսկ ավելի հարուստ բրիտանացիները տները չփչացնելու համար ուղղակի նկարում էին լրացուցիչ պատուհաններ: Օրենքը բավականին երկար գոյություն ուներ՝ մնիչև 1851թ.-ի հուլիսի 24-ը:

6. Ոչ այնքան վաղ՝ 1993թ.-ին, Վենետիկում հարկ սահմանվեց շողքի վրա: Հիմա հաստատությունների բոլոր սեփականատերերը, որոնց ստվերները շողք են գցում քաղաքային հողերի վրա, պետք է պետական բյուջե հարկ վճարեն:

7. 1784-1811թթ. Մեծ Բրիտանիայում գոյություն ուներ հարկ գլխարկների վրա, որը բավականին մեծ գումարներ էր բերում բյուջե: Արտադրության ժամանակ գլխարկների վրա դրվում էին հատուկ նշանններ, որ վկայում էր հարկի վճարման մասին: Այն դերձակները, որոնք չէին տալիս հարկը, շատ բարձր տուգանքներ էին վճարում, իսկ նրանք, ովքեր կեղծում էին հարկային նշանները, գլխատվում էին:

8. XVI դարում գերմանական Վյուրտեմբերգ քաղաքում կար հարկ ճնճղուկների վրա: Համարվում էր, որ նրանք խանգարում են բնակչությանը հանգիստ ապրել: Յուրաքանչյուր տան տիրոջից պահանջում էին 12 ճնճղուկ, որի դիմաց նա ստանում էր 6 կրեյցեր: Իսկ եթե մարդը չէր կարողանում այդքան թռչուն տրամադրել, ապա պետությանը կրկնակի ավել էր վճարում:

9. Երկչոտության հարկը (հայտնի նաև որպես բանակից ազատվելու հարկ) հատուկ հարկ էր նրանց համար, ովքեր չէին ցանկանում կռվել թագավորի համար, ինչը երկչոտություն էր համարվում: Այս հարկը մտցվել էր Մեծ Բրիտանիայում Հենրիխ I-ի կառավարման օրոք և ի սկզբանե այնքան էլ բարձր չէր: Բայց թագավոր Իոանը այն բարձրացրեց 300 անգամ և գանձում էր նույնիսկ այն ժամանակ, երբ չկաին պատերազմներ: Երկչոտության հարկը գոյություն ուներ 300 տարի:

10. Ցուցակի վերջին տեղում է գյուղատնտեսական հարկը կովերի արձակած գազերի վրա, որը քիչ էր մնում` ընդունեին 2003թ.-ին: Ի վերջո կա՛մ բազմաթիվ ցույցերի, կա՛մ ողջամտության շնորհիվ, Լեյբորիստական կառավարությունը կայնք չտվեց այս տարօրինակ օրենքին:



