Նոյեմբերի 17-ի նիստում Կառավարությունը հավանության էր արժանացրել 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագիծը։ Ծրագիրը կյանքի է կոչվելու փուլ առ փուլ, և ընդամենը մի քանի տարի անց սեփական եկամուտները հայտարարագրելու պարտավորություն են ունենալու անխտիր բոլոր ՀՀ քաղաքացիները, իսկ նրանց, ովքեր կհրաժարվեն հայտարարգրել իրենց եկամուտները, իշխանությունները ծրագրում են տուգանել 20.000-300.000 դրամի չափով:

Այս արկածախնդիր նախագծի նպատակահարմարությունը հիմնավորելու նպատակով Նիկոլի արտաբերած խոսքն է բավական վիճելի ստացվել. մարդը հայտարարել էր, որ հայտարարգրելով սեփական եկամուտները՝ քաղաքացին ցույց է տալիս, որ կամք ու ցանկություն ունի՝ պետություն ունենալու:

Նիկոլի «հիմնավորումը» իրականում անիմաստ տռտռոց է՝ բավական հեռուն գնացող վտանգավոր պլաններով:

Նախ՝ ակնհայտ է, որ համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ նախագիծը բնավ ինքնաբուխ բնույթ չունի. սա, ըստ էության, Նիկոլին դրսից ներշնչած ծրագիր է՝ մարդկանց կյանքը հերթական անգամ անտանելի դարձնելու մոլուցքով, ինչին Նիկոլը համաձայնել է, քանի որ ինքն էլ դեմ չէ քաղաքացիների կյանքը բարդացնելու այդ գաղափարին: Ի՞նչ է տալու քաղաքացուն ու պետությանը Նիկոլի նոու-հաուն: Նախ՝ միանգամից արձանագրենք, որ քաղաքացուն ոչինչ չի տալու՝ բացի այն, որ հակառակ Նիկոլի հեղափոխական լոզունքգներից մեկի՝ քաղաքացին ընդամենը դառնալու է տուգանքի հավելյալ մատերիալ: Ինչ վերաբերում է պետությանը, ապա այստեղ նույնպես ռիսկերը քիչ չեն. նախ կա կոռուպցիոն ռիսկ, հետո պարզ չէ, թե ձեռքի տակ հայտնված հսկայական տվյալերն ինչ նպատակով է Նիկոլի կառավարությունը բանեցնելու: Ենթադրելի է, որ սկզբում այն կմատուցեն հակակոռուպցիոն կամ բիզնեսի մաքսիմալ վերահսկման մասին լոլոների սոուսի տակ, հետո տեղի կունենա բռնապետական կարգերի տոտալ ամրապնդում, ու քաղաքացին փաստացի կզրկվի ֆինանսական գաղտնիք ունենալու իր բնատուր իրավունքից: Այսինքն՝ մարդկանց կյանքը բարդացնելու են, որ իրենց կյանքը հեշտացնեն, ու բնական է, որ համապատասխան լծակը Նիկոլը բանեցնելու է նաև քաղաքական նպատակներով, իսկ թե կոնկրետ ինչպես, նրան այդ մասին կհուշի թերևս «տիկին» Աննան՝ Նիկոլի փողերի տիրուհին:

Չհավատաք, որ սրանք ազգի ու ժողովրդի համար մի պիտանի բան անեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել