Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են զերծ մնալ միջուկային զենքի օգտագործումից։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Անկարայում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։ Նրա խոսքով, հանդիպումն անցկացվել է անվտանգության հարցերի շուրջ երկրների միջև հաղորդակցությունը պահպանելու նպատակով։

Էրդողանն ասել է, որ թուրքական հետախուզությունն իրեն ասել է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Ռուսաստանը մտադիր չեն միջուկային զենք կիրառել այս պահին:

Նոյեմբերի 16-ին G20-ի գագաթնաժողովի վերաբերյալ կոմյունիկեում մասնակից երկրները հայտարարեցին, որ միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն անընդունելի է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական նշանակություն ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել