Լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի անգամ կրկնելով, որ իրեն այս պահին չի հուզում քաղաքապետի ընտրությունների թեման՝ Ավինյան Տիկոն հավաստիացրել է, որ Աջափնյակի մետրոյի հարցը շարունակում է իրենց ուշադրության կենտրոնում մնալ: Արձագանքելով դիպուկ նկատառմանը, որ աշխատանքները կանգ են առել այդ ուղղությամբ՝ Տիկոն արձագանքել է.«Հաջորդ տարի մենք ունենալու ենք Աջափնյակի մետրոյի նախագիծ, և, վստահաբար, Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է»:

Աջափնյակի մետրոյի՝արդեն յուրատեսակ ոդիսականի վերածված թեմայի շուրջ օրեր առաջ քաղաքապետ Հրաչիկն էր խոսել ու հարցին՝ հնարավո՞ր է 2023-ին սկսվի մետրոյի կառուցումը, բացասական պատասխան էր տվել ու հայտարարել, որ դեռ պետք է հասկանան՝ ինչ փողերով են նախագիծը կյանքի կոչելու՝ այդպես էլ հրաժարվելով կառուցման կոնկրետ ժամկետներ նշել:

Փաստորեն՝ Ավինյան Տիկոն «բլթնում է». մետրոյի թեման բացառապես քարոզչական փուչիկ է, որը, անկասկած, տեղ է գտնելու Տիկոյի ապագա պայքարի նարատիվներում՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի: Ստացվում է՝ կա ինչ-որ ծրագիր կամ նախագիծ, որի ռեալիզացման հստակ ժամկետներ նշելուց ձեռնպահ է մնում քաղաքապետը՝ ակնհայտորեն հասակցնելով, որ այն, խոշոր հաշվով, իրատեսական չէ, իսկ ահա Տիկոն շտապում է հուսադրել բնակչությանը՝ մարդկանց մոտ ապագա հոգատար քաղաքապետի «իմիջ» կերտելով: Եթե իրատեսական չէ, ինչո՞ւ է Տիկոն երևանցիների մոտ զուր հույսեր արդնացնում, փորձում դիվիդենտներ քաղել:

Ոչինչ էլ չիկառուցվելու. դեռ հարց է՝ Հայաստան մնալո՞ւ է, որ մի բան էլ կառուցեն, թե չկառուցեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել