1in.am-ը գրում է.
Նանկին քաղաքի բնակիչ՝ hինգ տարեկան Հե Իդեն ինքնուրույն թռիչք է իրականացրել գերթեթև ինքնաթիռով և դարձել աշխարհում ամենաերիտասարդ օդաչուն: Ինչպես հայտնում է China Daily-ն, չինացի նախադպրոցականը օդանավը վարել է 35 րոպե: Թռիչքն իրականացվել է Պեկինի արգելանոցի օդում:
Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է հրահանգիչը: Պարբերականը նշում է, որ տղան արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես տարիքով ամենափոքր օդաչու, սակայն գրանցման կայքում նվաճման մասին համապատասխան տեղեկությունը դեռևս բացակայում է:
Հայրը որդու ավիակուրսերի վրա ծախսել է մոտ 5000 դոլար: Չինաստանում հայրն ու որդին հայտնի են: Երեխայի հայրը պարբերաբար խոսում է որդու հաջողությունների մասին Weibo միկրոբլոգների ցանցում: Որոշ օգտատերեր նախատում են նրան այն բանի համար, որ նա երեխային զրկում է մանկությունից՝ ստիպելով նրան ինտենսիվ զբաղվել սպորտով և ուսմամբ: