1in.am-ը գրում է.
Ակտիվիստ Հարություն Մկրտչյանը, ում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից ոստիկանները բերման էին ենթրկել, ազատ է արձկվել և շտապել ԵՊՀ:
Նա այստեղ իր ընկերների հետ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց վերսկսել է կիսատ թողած ակցիան՝ կոչ անելով ուսաողներին՝ միանալ և պայքարել վարձավճարների ապօրինի բարձրացման դեմ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն ձերբակալել են ապօրինաբար, սակայն ինչպես միշտ, ոստիկանության ծրագիրը հաջողվել է:
Մեր այն հարցին, թե տարբեր բուհերից միացողները քիչ են դասադուլին, սա ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ուսանող առաջին օրը հետաքարքրված է իր նստարանով, դասախոսով, ուսանողական կյանքով՝ ինչքան էլ որ ուսման վարձը վճարելը ծանր լինի: Ես համոզված եմ՝ մեզ հետ ուսանոների մեծամասնությունն է»:
Նա նաև ասաց, որ պատրաստ են համագործակցել այլ միավորումների հետ և միասին գործել, եթե նախապես քննարկեն ծրագրերը:
Հարություն Մկրտչյանի վստահեցմամբ՝ բոյկոտը տևելու է այնքան ժամանակ, մինչև հասնեն վարձավճարների իջեցմանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում: