Քիչ առաջ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, մի քանի անգամ մեքենայով մոտեցավ քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին և հայտարարելով, որ իրեն լավ ենք ճանաչում, սեռական բնույթի հայհոյանքներ տվեց նստացույցի մասնակիցներին, թքեց մեքենաներից մեկի վրա։ Այս ամբողջ ընթացքում ոստիկանները մատնված էին անգործության և միայն նրանց հինգերորդ «այցի» ժամանակ (առաջինից մինչև հինգերորդ այցելությունը տևեց ավելի քան կես ժամ), տեղի տալով մեր ճնշումներին և ոստիկանություն կատարած զանգին, ոստիկանները հետապնդեցին նրանց։ Քիչ առաջ ոստիկանները հայտնեցին, որ նրան բերել են ոստիկանություն և խնդրեցին, որ նստացույցի մասնակիցներից մի քանիսը գնան ոստիկանություն և հայտարարություն տան։ Այս պահին Վահագն Մինասյանը, Կարեն Հարությունյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը գտնվում են կենտրոն ոստիկանությունում` հայտարարություն տալու նպատակով։



