Շանս՝ Հայաստանի համա՞ր
Մեհրիբան խանումը դադարեցրել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի յուր գործունեությունը՝ մի պաշտոն կամ առաքելություն, որ երկար տարիներ ի վեր շահագործել է այդ կազմակերպությունը ադրբեջանական նավթադոլարներով խեղդած Մեհրիբանը:
Սա, անկասկած, Հայաստանի համար բավական դրական իրադարձություն պետք է նկատել, քանի որ գաղտնիք չէ, թե ինչպես էր Լուկաշենկոյի այս հարճը իր պաշտոնը բանեցնում ընդդեմ Հայաստանի ու հայկական հուշարձանների՝ ստիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին շատ հաճախ աչք փակել Արցախում հայկական հուշարձանների նկատմամբ իրագորվող ադրբեջանական վայրագությունների վրա:
Ադրբեջանը, որ ցինիկաբար առաջարկել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել «հայկական վանդալիզմից» տուժած ադրբեջանական մշակութային կառույցների վիճակը «օկուպացված տարածքներում», փաստորեն, ինքն է պարբերաբար ոտնձգություններ կատարել հայկական հոգևոր-մշակութային կոթողների նկատմամբ և ցայսօր էլ կատարում է, իսկ «Ղազանչեցոցն» ու «Կանաչ ժամը» այդ ամենի մի չնչին մասն են միայն՝ չհաշված հայկական հնամենի վանքերը որպես աղվանական ժառանգություն ներկայացնելը և այլն:
Մեհրիբանի հեռացումով ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի հնարավրությունները, իհարկե, կընդլայնվեն, կբարձրանա այդ կազմակերպութան հեղինակությունն ու է՛լ ավելի արդյունավետ կդառնա դրա աշխատանքը, բայց այս ամենը՝ միայն այն դեպքում, եթե Հայաստնն իսկապես պատշաճ աշխատանք տանի կազմակերպության ներսում: Ամենամեծ հարցն էլ հենց այն է, թե արդյոք կտանի՞, թե՞ ոչ:
Խնդիրն այն է, որ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք ՔՊ-ական իշխանության անատամության, անսկզբունքայնության հարցում հատկապես այն դեպքերում, երբ բանը հասնում է թուրքերին «ատամ ցույց տալուն» կամ Հայաստանի ու Արցախի բնական իրավունքների պաշտպանությանը: Շատ մեծ հարց է, թե արդյոք նույն ԱԳՆ-ն, որ դարձել է Արաբատի «դուքյանը», որքանո՞վ կհամենա օգտվել առիթից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նոր որակի երկխոսություն վարել՝ մի կողմից պատռելու ազերիների դիմակը, մյուս կողմից՝ պաշտպանելու հայոց հոգևոր- մշակութային ժառանգությունը՝ Արցախի բռնազավթված տարածքներում, որ, փաստորեն, ունեն նաև քաղաքական մեծ նշանակություն. դրանք են վկայում՝ ում հողն է եղել Արցախն ի սկզբանե ու ովքեր են այդ հողի իրական տերերը:



