Նախ բարև ձեզ, ես Արենն եմ, 19 տարեկան եմ, սովորում եմ Երևանի ԲՈՒՀ-երից մեկում, արդեն երկու տարուց ավել է ինչ ինձ համարում եմ գեյ (եթե անկեղծ համասեռամոլ բառը այնքան էլ չեմ սիրում)…
Քանի որ մեր երկրում արդի մենթալիտետը ագռեսիա է ներշնչում գեյերի հանդեպ, այդ պատճառով ես ինձ այս երկրում կամ առնետ եմ զգում կամ էլ լավագույն դեպքում ձայնազուրկ… Ամեն անգամ համալսարան գնալիս աղոթում եմ Աստծուն որ գոնե էսօր էլ ամեն ինչ նորմալ անցնի ու ես չհայտնվեմ հայ, լավ տղաների ուշադրության կենտրոնում, համալսարանում նույնիսկ դասախոսները կարող են մատնացույց անել թե իբր սանրվածքդ ու հագուստդ հայ տղային վայել չէ… Ես բազմիցս եմ նշել իմ համակուրսեցիների ու դասախոսների մոտ, որ անձի օրիենտացիան մարդկային արժեքնեի հետ կապ չունի… Բայց դե ում ինչ եմ բացատրում…?
Նույնիսկ երբ անցած տարի չդիմանալով այս խաբեությանը փորձեցի պատմել իմ մասին մայրիկիս, որ գոնե մի մարդու առջև խիղճս հանգիստ լինի, բայց նույնիսկ մայրս չուզեցավ ինձ մինչև վերջ լսել… ասելով որ տարիքայինա կանցնի… նույնիսկ ծիծաղելի էր դա լսել նրա բերանից, քանի որ բժշկական բնագավառում դեր ունենալով հանդերձ դժվար թե իրականում նա էտպես էր մտածում, ուղղակի գիտակցաբար իրականությունից էր փախչում…
Ձգտում եմ միայն որքան հնարավոր է շուտ հեռանալ Հայաստանից, վախենում եմ, տագնապի ու սարսափի մեջ լինելով հոգնել եմ ապրելուց…
Արդեն վաղուց ինքնասպան եղած կլինեի եթե իմ կյանքում իսկական սեր չլիներ…
Միակ բանը որ ինձ ուժ ու ապրելու ցանկություն է տալիս դա իմ միակ սերն է իմ կյանքի իմաստը Արամսսս… Արդեն երկու տարի է ինչ միասին ենք թեև վեճեր լինում են, բայց ասում են շատ սիրելուց է…:-)
Բայց երկու տարուց երբ վերջացնեմ ուսումս մենք պատրաստվում ենք մեկնել Հայաստանից, ու արտերկրում աշխատել և ապրել…
Ես սիրում եմ նրան և դա ամենամեծ զենքն է պայքարելու ցանկացած մենթալիտետի ու դժվարությկունների դեմ, հավատացեք որ գեյ սեր գոյություն ունի և դա պակաս ուժգին ու գեղեցիք չէ քան տղայի և աղջկա միջև եղած սերը…
Սիրեք և կհաղթահարեք կյանքի բոլոր բարդույթները…
Սիրով Արեն….)))
(25 Փետրվար, 2013)



