Միրզոյան Արոյի հայտնած ցավակցություններին ի պատասխան Չավուշօղլուն շտապել է շնորհակալություն հայտնել իր պաշտոնակցին, ինչը կարելի է գնահատել որպես բարեկրթության ու նույնիսկ բարեկամության ժեստ, որ, սակայն, չափազանց խաբուսիկ կարող է լինել Թուրքիայում այս օրերին ահագնացող հակահայկական քարոզչության ֆոնին:

Խնդիրն այն է, որ թուրքական մի շարք աղբյուրներ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակ են հռչակել հայկական ԱՍԱԼԱ-ին՝ մեղադրելով քրդերի հետ համագործակցության համար, ինչը, իհարկե, որևիցե հիմնավորում չունեցող, լկտի քարոզչական հնարք է՝ հեռուն գնացող նպատակներով. բացի այն, որ Թուրքիայում է՛լ ավելի են բորբոքվելու հակահայ տրամադրությունները, որոնք ներկա պահին առանց այն էլ բավական զգալի են, թուրքերը կարող են նմանօրինակ զրպարտանքներն օգտագործել՝ ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու, Հայաստանի վրա հարձակվելու անձամբ կամ միջնորդավորված՝ ասենք նույն Ադրբեջանի միջոցով: Դրա փորձը կա, ու նույն փորձը հուշում է, որ Թուրքիային ոչ ոք չի կարողանալու հակազդել:

Ու չնայած այս ամենին, չնայած Թուրքիայում հատկապես 2020-ի արցախյան պատերազմից հետո բորբոքված հակահայկական տրամադրույուններին, որոնց մասին վկայում են թուրքագետները, Հայաստանի իշխանությունները շարունակում են թրքասիրութան քարոզ տանել ու ամեն քայլի թութակի պես կրկնել, թե իբր Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակագին, պատրաստ է թուրքերի ոտքի տակ միջանցք դառնալ՝ օգնելու Իլհամին՝ ամենակարճ ճանապահով Էրդողանի հետ կապվելու՝ չհաշվարկելով, որ ցանկացած պահի ՀՀ սուվերեն տարածքում նույն թուրքերը կարող են սարքած տեռոր կազմակերպել, ասենք ազերիներ տեղափոխող մի ավտոբուս պայթեցնել ու դրա համար «քրդերի հետ համագործակցող» հայերին մեղադրելմ զորք մտցնել՝ Հայաստանի սուվերեն տարածքում ստեղծելով բուֆերային գոտի:

Չնայած ինչ են անում բանակի ներուժը,եթե Երևանում ունեն սեփական քաղաքական բուֆերը՝ ի դեմս ՔՊ-ի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել