Operativ.am-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի կունենա պատասխան մարտը Հայաստանը ներկայացնող երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 37-ամյա Վախթանգ Դարչինյանի և երեք քաշային կարգերում նախկին չեմպիոն 30–ամյա Ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջև:

 «Դարչինյանը մարզվում է Հայաստանի լեռներում և Լոս Անջելես կժամանի հաջորդ չորեքշաբթի, - հայտնել է հայ բռնցքամարտիկի մենեջեր Ֆրանկ Եսպինոզան:

 «Սա կլինի Վախթանգի համար երկար սպասված մարտ, որին նա երկար տարիներ էր սպասել: Իր կարիերայի այս փուլում Վախթանգը ցանկանում է ամբողջությամբ օգտվել այս հնարավորությունից», - հայտնել է Եսպինոզան:

 Նշենք, որ 2007 թվականի հուլիսին Դարչինյանն առաջին անգամ իր կարերայի ընթացքում պարտվեց Դոներին, երբ վերջինս հինգերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Դարչինյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել