Ծանոթացեք, Գևորգ Հարությունի Պապոյանն է
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հ1-ի եթերում 3 մլրդ 130 մլն դոլարը բաժանում է 2-ի ու ստանում 1 մլրդ 250 մլն: Նույն եթերում տնտեսագիտության թեկնածու Պապոյանը հայտարարում է, որ դոլարի համեմատ դրամի արժևորումը մեղմելու համար ԿԲ-ն պետք է դոլար ծախսի (այո, ոչինչ չեմ խառնում, հենց այդպես էլ ասել է):
Գևորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ ՔՊ ընտրությունների վերահաշվարկի արդյունքներով վարչության անդամների քվեները 2-3 ձայնով են տարբերվել, երբ իրականում այդ թիվը հասնում էր 30-ի: Պապոյանն անգամ ասել էր, որ ըստ իրեն, Արսեն Թորոսյանի ձայները անգամ չեն էլ փոխվել, այնինչ փոխվել էր ուղիղ 20 քվեով:
Բայց Պապոյանը աչքի է ընկնում ոչ միայն թվաբանության ֆենոմենալ գիտելիքներով ու սուտ խոսելու նկատմամբ բացառիկ վերաբերմունքով:
ՔՊ վարչության նորաթուխ անդամ Պապոյանը 2005-2018 թվականներին եղել է ՀՀԿ անդամ: Բայց դա իրեն չի խանգարում հայտարարել, որ ազատ լրատվամիջոցներում երկար տարիներ աշխատած լրագրողները «սովոր չեն» ժողովրդավարական ավանդույթներին:
Ժողովրդավարության դասեր տվող Գևորգ Պապոյանը ժողովրդավարության մասին իր պատկերացումները կտրուկ փոխեց 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:
Հետևողականության կողմնակից Գևորգ Պապոյանը հեղափոխությունից անմինջապես հետո լքեց ՀՀԿ-ն, սկսեց թրաշ պահել, Ֆեյսբուքյան էջից ջնջեց այն ամենը, ինչ գրել էր նախքան 2018 թվականի ապրիլի 25-ը և ապա մտավ ՔՊ:
May be an image of 6 people and people standing
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել