Գերատեսչությունը նշել է, որ 43,3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանում հատկացվել է 320 միկրոբաժին, որոնք 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նվիրատվության պայմանագրերի հիման վրա ձեռք է բերել 286 քաղաքացի։
Արդյունքում համասեփականատերերն իրավունք են ստացել անսահմանափակ թվով այլ անձանց գրանցել բնակելի տարածքում, ուստի բնակարանում «տեղավորվել» է 290 մարդ։
Նշվում է, որ դատախազության ստուգման նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել խարդախության դեպքի առթիվ։ Դատախազությունը պահանջում է դատարանի միջոցով անվավեր ճանաչել միկրոբաժինների նվիրատվության պայմանագրերը և բնակարանում ֆիկտիվ գրանցված անձանց հաշվառումից հանել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է բնակարանների բաժանումը վեց քառակուսի մետրից պակաս բաժնեմասերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



