Լեհաստանի WB Electronics ընկերությունը եւ Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնն ստեղծել են «Դելտա – ՎԲ» համատեղ ձեռնարկությունը, որը մոտ ժամանակներս կսկի թողարկել անօդաչու թռչող ապարատներ: Նոյեմբերի 11-ին այդ մասին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

«Դելտա ինտերնեյշնլի» եւ Լեհաստանի WB Electronics ընկերության միջեւ ստորագրված համաձայնագրի հիման վրա ստեղծվել է «Դելտա – ՎԲ» վրաց-լեհական ձեռնարկությունը: Հիշյալ ձեռնարկությունում կաշխատեն վրացի եւ լեհ մասնագետներն անօդաչուների ստեղծման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում առանձին ընդգծել են, որ առաջին վրացական անօդաչուն կթողարկվի մոտ ժամանակերս: Բացի դրանից, Վրաստանում կհիմնվի նաեւ անօդաչուների օգտագործման ուսուցման կենտրոն զինծառայողների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել