Մանր ծերուկը
Լրագրողի նկատառմանը, որ ընդդիմության կոշտ կեցվածքը պայմանավորված է ցանկությամբ՝ ստիպելու իշխանություններին ավելի պատասխանատու կերպով վերաբերվել իրենց գործին ու հետպատերազմական ժամանակներում խորհրդարանում «թիթեռ չնկարել»՝ տևական քննարկման առարկա դարձնելով ասենք օդի աղտոտվածությանն առնչվող ու նմանատիպ այլ հարցեր, ՔՊ-ական Ասլանյան Հակոբը փորձել է ինչ-որ կերպ «կռուտիտ լինել»՝ փիլիսոփայելով.«Կյանքը մանրուք չէ, բայց մանրուքներից է բաղկացած, և եթե մենք մանրուքները չենք ընդունում, չենք կարող հասկանալ իրական կյանքը: Պետության մեջ ոչ մի հարց մանրուք չէ»:
Տեսնես փիլիսոփայական ո՞ր դպրոցի համակիր է իրեն համարում կամ այդ ո՞ր պետության խորհրդարանի իշխանական պատգամավոր է հանդիսանում Ասլնանյան Հակոբը…
Գուցե Հակոբի փիլիսոփայությունը այլ պետութան կամ այլ պայմանների դեպքում միանգամայն տեղին դիտարկվեր՝ համոզիչ դարձնելով նրա «կռուտիտը», սակայն երբ հաշվի ես առնում, թե ինչ իրավիճակում գտնվող պետության կարևորագույն քաղաքական մարմնի կարևոր անդամ է սույն ՔՊ-ականը, անմիջապես հասկանում ես, որ գործ ունես շարքային շուլերի հետ:
Եթե ՔՊ-ն թասիբ, տարրական արժանապատվություն ունենար, ապա 2020-ի տխրահռչակ իրադարձություններից անմիջապես հետո պետք է քաղաքական խարակիրի կազմակերպեր խորհրդարանում ու գլուխը կախ, ազգի ոտքերն ընկնելով՝ թողեր ու հեռանար, այլ ոչ թե զբաղվեր Նիկոլի աթոռը պահելով: Մինչդեռ այնքան պադոշ դուրս եկան, որ երկիրը փուռը տալուց, Արցախը կործանելուց հետո անգամ սկսեցին կապիկություն անել՝ կյանքի մանրուքների հետևից ընկնելով:
Ինչի՞դ է օդը, ա՛յ տխմար, եթե այն ներծծված է անմեղ զոհերի, հայ քաջորդիների հարազատների՝ քեզ ու քո նմաններին ուղղված անեծքներով, եթե քո ու քո շեֆի հայրենադավության պատճառով ողջ Հայաստանի տարածքը կարող է վաղը դառնալ մի նոր «Եռաբլուր»:



