Tert.am-ը գրում է.
Նիդեռլանդական Բրեդա քաղաքում տեղի է ունեցել Կարմրահերների փառատոնը, որին մասնակցել է 5 հազարից ավելի մարդ՝ աշխարհի 80 երկրից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառումը մասնակիցների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գրանցվելով հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։

Փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ 2005թ. սկսած։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ փառատոնի շոտլանդացի մասնակիցներին ինքնաթիռով Նիդեռլանդներ են տեղափոխել բացառապես կարմրահեր օդաչուները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/02/redhead-festival/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել