ՔՊ-ականները չեն մարսել ընդդիմության հանրահավաքը
ՔՊ-ական Հակոբյան Հասմիկն է իրենից «փիլիսոփա» սարքել՝ հանդես գալով ընդդիմության՝ ի աջակցություն արցախահայերի կազմակերպած հանրահավաք-ցույցի տխմարագույն մեկնաբանությամբ:
Հասոն, մասնավորապես, հարց է հնչեցրել, թե բա՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ ովքեր չէին եկել ընդդիության ցույցին, կողմ են Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալուն՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ հավաքվել են այն հայերը, այն քաղաքացիները, որոնք դեմ են Արցախի ՝ Ադրբեջանի կազմում լինելուն: «Սա ի աջակցություն արցախցո՞ւ էր, թե՞ ի վնաս արցախցու էր»,-տարակուսել է տարօրինակ տրամաբանության տեր ՔՊ-ականը՝ կարծիք հայտնելով, թե իբր Հայաստանից աշխարհին ազդակ է հղվում այն մասին, որ ընդամենը 5000-6000 մարդ է Հայաստանում դեմ Արցախի ադրբեջանականցմանը:
Հասմիկի գլխում ուղեղի տեղը, փաստորեն, թեփ է լցված, ու սա չի հասկանում կամ չի ուզում խոստովանել այն կարևոր նշանակությունը, որ ընդդիմության հանրահավաքն ուներ իր խորքում: Հասոն երկու խնդիր է փորձել լուծել իր ապակողմնորոշիչ տեսակետով. մեկն ընդդիմությանը նսեմացնելն է՝ հանրահավաքին ներկա իբր քիչ մասնակիցների հիմքով, երկրորդ խնդիրը՝ ընդդիմությանը որպես արցախցիների արդար գործը ձախողող նեկայացնելը՝ միաժամանակ արդարացնելով իշխանությունների խիստ սառը վերաբեմունքը՝ Արցախում կայացած ցույցի նկատմամբ. իբր իսկական արցախասերներն իրենք են, այլ ոչ թե ընդդիմությունը:
Արցախում տեղի ունեցած ցույցը փաստի առաջ է կանգնեցրել ոչ միայն Բաքվին, այլև նախևառաջ ՔՊ-ականներին, որոնք, փաստորեն, ավելի մեծ ծանրության տակ են մտել, քան ի սկզբանե ենթադրում էին՝ համապատասխան խոստումներ շռայլելով իրենց թուրք կուրատորներին: Հիմա թուրքերը սրանցից «սպռոս են անելու» ու չստանալով հիմնավոր պատասխան՝ փաստի առաջ են կանգնեցնելու՝ նույնիսկ մահվան հեռանկարով՝ գուցե բառիս ոչ միայն քաղաքական իմաստով:
Հանրահավաք պետք է աներ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, որը, սակայն, նախընտրեց գլուխը մտցնել մի տեղ ու լուռ մնալ՝ հայտնի թռչնին նմանվելով:



