Նիկոլի անիմաստ լացը
Կառավարության նիստում Նիկոլը տրտնջացել է, որ Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ռեժիմով խախտել հրադադարը, նախապատրաստում է արցախահայության ցեղասպանություն, ոչ մի քայլ չի արել՝ գործնականում ապացուցելու իր այն պնդումների ճշմարտացիությունը, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են և այլն:
Նիկոլը, իհարկե, ֆիքսել է իրականությունը, բայց տվյալ պարագայում հարցեր են ծագում՝ ոչ միայն ուղղված թշնամուն, որը երբեք էլ չի թաքցնում իր իրական մտայնությունները, այլ՝ Հայաստանի իշխանությանը: Թիվ մեկ հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Նիկոլն իրեն ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի լկտի պահվածի համար պատասպանատու համարում: Հարցը բնավ հռետորական չէ և պահանջում է շատ կոնկրետ պատասխան: Խնդիրն այն է, որ Ադրբեջանին կարելի կլինի զսպել միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն ադեկվատ կերպով դրսևորի թշնամու հետ իր շփումներում՝ ուժին հակադրելով ուժ, սպառնալիքին՝ անհողդողդ ու կարծր պատասխան, հայհոյանքին ու ծաղրին՝ հայրական չափալախ: Ալիևը, իհարկե, իրեն պահում է տխմար լակոտի պես, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց եթե այդպես է, ապա իշխանությունները,որ սիրում են մեծ-մեծ բրդել, պետք է որ այս ընթացքում սովորած լինեին այն լեզուն, որով խոսելով՝ ինչպես հարկն է կպորտատեղադրեին Իլհամին: Այնինչ այդ ամենի փոխարեն թրքահպատակ ՔՊ-ականները շարունակում են հորթի կեցվածքով անհասկանալի խաղաղության մասին բարբաջել, իսկ «տիկին» Աննան էլ՝ առաջ մղել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» կոչվող հայադավ օրակարգը, որով սիրում է պարծենալ եվրոպաներում:
Բաքվում այս ամենը, իհարկե, տեսնում ու հրճվում են՝ շատ լավ հասկանալով, որ իրենց դիմաց ոչ թե տղամարդ է կանգնած, այլ՝ մի փսլնքոտ ծաղրածու, ուստի բնական է, որ Նիկոլի կոկորդիլոսի արցունքները երբեք իրենց նպատակին չեն ծառայելու. ուժին ուժ է պետք հակադրել, այլ ոչ թե լակոտություն:
Նիկոլը 5 մլրդ-ի «աչոտ» ունի տալու, չմոռանանք…



