Emedia.am-ը գրում է.

Փակ շուկայի դիմաց սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման բերան ենթարկվեց շինարարությանը դեմ պայքարող ակտիվիստներից Վարդգես Գասպարին։

Նրան բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր eMedia.am–ը, այն բանից հետո, երբ շինարարությանը կողմ արտահատվող ցուցարարներն խլեցին Գասպարիից նրա պաստառները, նա սկսեց բղավել «խուլիգաններ», «հանցագործներ», այնուհետև դուրս եկավ Մաշտոցի պողոտա։ Երբ նրան փորձեցին դուրս հանել, նա պառկեց պողոտայի երթևեկելի մասում, ինչից հետո մի քանի ոստիկան նրան հեռացրեցին տարածքից ու տարան ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել