Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է փորձարկել «Սատանա-2» միջուկային հրթիռը, մինչդեռ այդ հրթիռների նոր խմբաքանակի արտադրությունը սկսվել է ոչ վաղ անցյալում։

Այս մասին հայտնում է Daily Express-ը։

Նշվում է, որ հրթիռն ունակ է կրել ավելի քան տասը մարտագլխիկ ժամում 16000 մղոն արագությամբ եւ ունակ է խոցել Մեծ Բրիտանիան 6 րոպեում։

«Առաջին փորձարկումից հետո Պուտինն ասաց, որ հրթիռը Ռուսաստանի թշնամիներին «կստիպի մտածել»։ Դմիտրի Ռոգոզինը մայիսին հայտարարել էր, որ մոտ 50 «Սատան-2» հրթիռներ զանգվածային արտադրության մեջ են և շուտով պատրաստ կլինեն։

Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ասում է, որ բաց է Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների համար։ Նա մեղմացրել է իր նախկին դիրքորոշումը՝ չբանակցել այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը իշխանության է։ Սակայն Ուկրաինայի պայմանները մինչ երկխոսության մեկնարկը չեն փոխվել։

«Զելենսկին կրկնել է, որ երկխոսության իր պայմաններն են Ուկրաինայի բոլոր օկուպացված հողերի վերադարձը, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցումը և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրելը», - գրում է հրատարակությունը։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը զգուշացրել է արևմտյան առաջնորդներին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում հիշատակելով Հիրոսիմայի և Նագասակիի վրա միջուկային հարձակումները։ Նրանք դա ընդունել են որպես մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման ակնարկ։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել