Ուզբեկստանի իշխանությունները ծրագրում են քաղաքացիություն տրամադրել ներդրումային եղանակով. օտարերկրացիները, որոնք առնվազն 1 մլն դոլար են ներդրել Ուզբեկստանի տնտեսության մեջ, կկարողանան ստանալ երկրի անձնագիր։ Համապատասխան օրինագիծը ներկայումս հրապարակված է հանրային քննարկման համար, գրում է vestikavkaza.ru-ն։

Օրինագիծը չի հստակեցնում, թե արդյոք օտարերկրացիները կկարողանան Ուզբեկստանի քաղաքացիություն ստանալ որպես երկրորդ քաղաքացիություն, թե նրանք պետք է հրաժարվեն իրենց նախկին քաղաքացիությունից:

Ակնկալվում է, որ նորամուծությունը կմեծացնի օտարերկրյա ներդրումների հոսքը Ուզբեկստանում, ինչպես նաև միջազգային գործարար հանրության ուշադրությունը կհրավիրի հանրապետության ներդրումային միջավայրի դրական փոփոխություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել