Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղարը հանդիպել և բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։

Կոնտրադմիրալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով Նիկոլայ Պատրուշևը Թեհրան է ժամանել երեքշաբթի։

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Պատրուշևը կհանդիպի Իրանի քաղաքական և տնտեսական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։

Նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային Իրան կատարած այցի ժամանակ ուղեկցել է տնտեսական պատվիրակություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել