Հայաստանի ռևանշիստական ուժերից ամենաշատը վախենում են երկու մարդ` Իլյհամը և Նիկոլը: Խիստ տրամաբանական վախեր են:
Նիկոլը վախենում է, որովհետև կորցնելու է իշխանությունը և բացահայտվելու է հայրենիքի դեմ գործած իր քաղաքական հանցանքների ողջ ծավալը: Արդյունքում` պարզ է, թե ինչ է լինելու:
Իլհամ Ալիևը վախենում է, որովհետև կորցնելու է իր ազդեցությունը Հայաստանի վրա և գործ է ունենալու իրավիճակը հոգուտ Հայաստանի փոխելու, և զարգացումները հետ շրջելու ունակ ուժերի հետ: Նա հասկանում է, որ ապագայում հավանական է լինեն այնպիսի գլոբալ զարգացումներ, որի պարագայում, ազգային շահերով առաջնորդվող ՀՀ-ն կկարողանա հետ պտտել պատմության անիվն ու Ադրբեջանին նորից կանգնեցնել կոտրած տաշտակի առաջ: Նման իրավիճակ 90-ականներին արդեն եղել է:
Ազերիներին օդ ու ջրի պես պետք է Փաշինյանը, որպես դավաճանության, Հայաստանը ներսից պառակտելու, թույլ ու տկար պահելու, ազգանպաստ գործեր չձեռնարկելու, կեղծիքով մարդկանց հիմարացնելու և կապիտուլյացիայի պատրաստ կերպար:
Հետևաբար պաշտոնական Բաքուն իր բոլոր ելույթներում շարունակելու է քննադատել Հայաստանի ընդդիմությանը` մեղադրելով վերջինիս ռևանշի մեջ: Իսկ կապիտուլյանտ Փաշինյանին ատամներով են պահելու` մինչև Հայաստանի պետականության վերջին շունչը: Նիկոլի միջոցով նրանք սպանելու են հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության բոլոր շանսերը:
Ասվածիս համար փաստեր շատ կան, բայց լավագույն ապացույցը` նոյեմբերի 9-ն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid025UxwHFBs6EwGCJ7SRJpPkSzteqka45xeo3px8KhmGo6M8KXCM4RYgZ5piBhnYMcfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել