Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։

Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր այցելել էր օկուպացված Շուշի։

Իր ելույթում Ալիևը հայտնել է, թե «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»։ Նշենք, որ հայկական կողմը միջազգային հարթակներում, միջնորդ կողմերի հետ հանդիպումներում պահանջում է Ադրբեջանից դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել