Ռուս խաղաղապահները քննություն են անցկացնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից տրակտորի գնդակոծման փաստի առթիվ։

Խաղաղապահների զեկույցից հետևում է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի ուղղությամբ:

Հրետակոծության հետևանքով վնասվել է տեխնիկան, բնակիչը չի տուժել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել