Իրանի հետ հարաբերությունների հերթական ծայրահեղ լարման խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կրկին «վերակենդանացրել» է տխրահռչակ պանթյուրքիստ Մահմուդալի Չեհրեգանիին։
Իրանական ճնշման արդյունքում Բաքվից 2013թ. արտաքսված այս խորշելի անձն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ոչ ավել, ոչ պակաս Հանրային հեռուստատեսության եթերում հանդես է եկել բացահայտ հակաիրանական զառանցանքներով։
Վերջին օրերին Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամիջոցների «ցանկալի հյուր» դարձած այս պանթյուրքիստն այնքան է լկտիացել, որ նույնիսկ սպառնացել է, թե Հայաստանի Հանրապետության՝ Թավրիզում բացվելիք հյուպատոսարանն իբր «կոչնչացվի» պանթյուրքիստների կողմից:
Դե, ինչ, մնում է սրան հիշեցնել, որ պարսից հազարամյա պոեզիայում կա այսպիսի մի տող՝ «հե՜յ, ճա՛նճ, Սինամ հավքի տիրույթը քո մրցասպարեզը չէ»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել