Կարծում եմ, որ զարգացման եվրոպական ուղղվածությունը ենթադրում է նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ լֆիկասեր կանանց օգտագործման երևույթի բացակայություն: Դա հաստատ այն արժեքային համակարգի դրսևորումը չէ, որի «բագաժով» մեզ պատրաստ են ընդունել քաղաքակիրթ աշխարհ: Կարծում եմ, որ երկրի առաջին դեմքի մակարդակով այս վայրենի երևույթին պետք է վերջ դրվի: Ճիշտ այնպես, ինչպես պետք է վերջ դրվի գծատեր և այլ հայրիկների զավակների ելույթներին ընդդեմ նույն այդ ակտիվիստների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել